Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սկակով․ «Ադրբեջանն ունի երկու նպատակ՝ ստեղծել անհնար կենսապայմաններ ԼՂ բնակչության համար, և երկրորդը՝ պայմաններ ստեղծել խաղաղապահների վաղաժամ դուրսբերման պահանջ ներկայացնելու համար»․ «168 ժամ»

Դեկտեմբեր 15,2022 08:30

«Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում»,- այս մասին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստների ստեղծած հումանիտար աղետին:

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Ադրբեջանը վարում է իրեն բնորոշ քաղաքականություն, օգտագործում է տարբեր ռեսուրսներ, եղանակներ, սցենարներ ճնշումներ բանեցնելու համար Հայաստանի, արցախահայության, Ռուսաստանի ու նաև միջազգային հանրության նկատմամբ:

Ըստ նրա, Ադրբեջանը տարբեր լծակներ է օգտագործում, ինչպես նաև ուժային, որի ականատեսը եղել ենք նաև սահմանային հատվածներում սեպտեմբեր ամսին:

Ալեքսանդր Սկակով

«Իսկ հիմա սադրանքներ, ճնշումներ խաղաղապահների նկատմամբ՝ միևնույն ժամանակ ստեղծելով կյանքի անտանելի պայմաններ ԼՂ բնակչության համար: Սա իրենց տեսանկյունից տրամաբանական է, Ադրբեջանի գործողություններում կարդինալ որևէ նոր բան չեմ տեսնում: Ինչ վերաբերում է խաղաղապահների գործողություններին, ապա որքան ես եմ հասկանում, նրանց առջև խնդիր է դրված զուսպ դրսևորվել, չտրվել սադրանքների, իսկ սա հենց սադրանք է հստակ սցենարով, ուստի խնդիր կա չկիրառել զենք, վերջնարդյունքում զարգացումները կարող են շատ տարբեր լինել, բայց, իհարկե, դրանից պետք է խուսափել:

Ադրբեջանն ունի երկու նպատակ՝ ստեղծել անհնար կենսապայմաններ ԼՂ բնակչության համար, և երկրորդը՝ պայմաններ ստեղծել խաղաղապահների վաղաժամ դուրսբերման պահանջ ներկայացնելու համար: Այսինքն՝ եթե չկա ԼՂ-ում հայ բնակչություն, խաղաղապահներ պետք չեն, կամ՝ այնպես անել, որ խաղաղապահները գնան, նրանց հետ էլ բնակչությունը կհեռանա»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է արձագանքի Ռուսաստանը, որից մինչ այս պահը որևէ քաղաքական արձագանք չի հնչել, Սկակովը պատասխանեց, որ Ռուսաստանը վստահաբար աշխատում է, աշխատում է ստվերում, այդ մասին չի հայտարարվում: Նրա որակմամբ, դիվանագիտական կտրուկ հայտարարություններ կարող են լինել, բայց դրանք ապակառուցողական կարող են լինել այս դեպքում:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031