Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահները բացատրել են՝ ով է կանգնած «ադրբեջանցի նացիկների» հետևում և ինչ է կատարվում Լաչինի միջանցքում

Դեկտեմբեր 14,2022 21:21

Ռուս խաղաղապահ զորամիավորման տելեգրամյան պաշտոնական էջը վերահրապարակում է արել «Ադրբեջանցի նացիկներն ընդդեմ ռուս խաղաղապահների. Ինչ է կատարվում և ով է կանգնած դրա հետևում» վերտառությամբ: Դրանում մասնավորապես ասվում է.

««Ակտիվիստները» շարունակում են արգելափակել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: Կադրերում երևում է, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ակցիա է՝ լի գունավոր հեղափոխությունների բոլոր ատրիբուտներով, մասնավորապես՝ ռուսերեն, ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով պաստառներ՝ լրատվամիջոցներում հեռարձակելու համար, առաջին շարքերում՝ երիտասարդություն, տարեց մարդիկ և կանայք (աղջիկներ), երգեր և վանկարկումներ, կազմակերպված սնունդ:

Ուշադրություն դարձրեք ցուցումներ անող մի խումբ տղամարդկանց վրա, որից հետո նրանք տեղափոխվում են «ցուցարարների ամբոխի» մեջ: Ամբոխում առավել ակտիվ են թուրք- ադրբեջանական նացիկները, որոնք ձեռքերը բարձրացնում են «գորշ գայլերի» ժեստով:

Առավելապես նրանց տխրեցնում է այն, որ խաղաղապահները նրանց հետ երկխոսության մեջ չեն մտնում, այլ պարզապես լռում են (չեն սպառնում, չեն վիճում, հիստերիա չեն բարձրացնում): Խաղաղապահները ճանապարհը փակում են, որպեսզի նրանք առաջ չգնան (իբր հանքերի մոտ), որտեղ կարող են հանդիպել հայերի հետ, ինչի հետևանքով կարող են բախումներ լինել»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031