«Ի տարբերություն այս կապիտուլյանտների, մենք «Եռաբլուրը» չենք ուրացել։ Որքան էլ սրանք ասեն, թե «թուրք» լինելուց չեն վիրավորվում, որքան էլ Ալիեւից ավելի լավ հիմնավորեն, որ Արցախն Ադրբեջանինն է, մենք ասում ենք՝ թքած ունենք այդ պիղծ արժեքների վրա»,-Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու փաստի առիթով կառավարության դիմաց ընթացող բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով ձեռքերը լվացել է Արցախից, եւ անգամ Արցախի անկախության հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի տասին, ծպտուն չեն հանել։
Կարդացեք նաև
ՀՀԿ մյուս փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ նշեց․ «Այդ սրիկաներն ասում են, թե ստեղծված իրավիճակում ՀՀ-ն անելիք չունի, որ դա Արցախի եւ ՌԴ-ի խնդիրն է։ Այս իրականության մեջ նորմալ հայը չի կարող նորմալ ապրել»։
Անդրադառնալով ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ Արմեն Աշոտյանը նշեց․ «Գիտեմ, որ ավելի կտրուկ գործողություների կարիք կա, որի համար քաղաքական որոշում է պետք։ Պաշտոնական Մոսկվան պիտի կայացնի այդպիսի քաղաքական որոշում»։ Ապա Աշոտյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ես գիտեմ, որ շատերը քո մահն են ուզում, բայց այստեղ ես պետք է հակառակվեմ ժողովրդին։ Նիկոլ, չփորձվես մեռնել դատավարությունից առաջ։ Դու պետք է դատվես, ապրես ու տանջվես»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ