Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«30 տարի առաջ ինչպե՞ս լուծվեց․ մենք դրան հասնելու ենք»․ Սերժ Սարգսյանը՝ իրավիճակից ելքի, ՌԴ խաղաղապահների մասին

Դեկտեմբեր 14,2022 18:35

«Այո, մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք բոլորն էլ կարող են իրենց պարտավորություններն ու պարտականությունները կատարել, եթե մենք անենք դա։ Եթե մենք չանենք, ուրիշն ինչո՞ւ պետք է գա մեր հարցերը լուծի, որքան էլ նրանք մեզ դաշնակից ու բարեկամ լինեն։ Իրենք չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն»,-կառավարության դիմաց արցախահայությանը սատարող եւ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակման առիթով ընթացող բողոքի ցույցի ժամանակ քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այս իրավիճակում ՀՀ դաշնակից Ռուսաստանի դերակատարմանը։

Թե ինչպես է տեսնում իրավիճակի հանգուցալուծումը, Սերժ Սարգսյանը նշեց․ «Եթե խոսքը ՀՀ կառավարիչների մասին է, ապա նրանք չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը, չեն կարող վճռել, թե ինչ է լինելու։ Ակնհայտ է, որ նրանք ուղղակի ձեռքերը լվացել են, հրաժարվել են պաշտպանել այդ մարդկանց բնական իրավունքը։ Ինչպես է լուծվելո՞ւ․ 30 տարի առաջ ինչպե՞ս լուծվեց, մենք գալու ենք դրան, դրան հասնելու ենք»։ Ապա Սերժ Սարգսյանը դժվացարավ ասել՝ իրավիճակը կվերաճի՞ պատերազմի, թե ոչ։

«Որովհետեւ մենք վկա ենք այնպիսի իրավիճակի, երբ որոշումները կայացվում են՝ ելնելով օրվա խնդրից։ Մի քանի քայլ առաջ նայելու ցանկություն չեմ տեսնում, ուստի կդժվարանամ պատասխանել»,-նշեց նա։ Այս պահին խնդրի լուծման տարբերակն, ըստ Սերժ Սարգսյանի, դիմակայելն է ու պայքարելը․ «Ուրիշ ի՞նչ հնարավորություն պետք է լինի։ Երկու տարի է անցել պատերազմից, բանակը մի քիչ վերականգնել չէին կարո՞ղ։ Ամեն ինչ հակառակն են անում»։

Հարցին՝ ՌԴ խաղաղապահները մեղավորություն ունե՞ն, նա պատասխանեց․ «Իսկ իշխանությունը կարո՞ղ է ցույց տալ, թե որոնք են խաղաղապահների պարտականություններն ու պարտավորությունները։ Որեւէ տեղ տեսե՞լ եք ինչ է գրած։ Պետք չի սեփական խնդիրները բարդել ուրիշի վրա։ 3-4 տարի առաջ մեղավորը նախկիններն էին, հիմա դժվար է նրանց մեղադրել ու ռուսներին են մեղադրո՞ւմ։ Այո, բոլորիս ակնկալիքները շատ են ՌԴ-ից, բայց ցանկացած ակնկալիք կարելի է փչացնել ու փչացրին։ Ինչպե՞ս կարելի է ծաղրել քո դաշնակցի բարձրագույն պաշտոնյանին»։

Այսքանով Սերժ Սարգսյանը խնդրեց ավարտել հարցուպատասխանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031