«Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ 120 000 հայի, խափանել գազամատակարարումը, ինչի հետեւանքով մեր հայրենակիցները սառում են։ Ծանր հիվանդ մարդկանց չեն կարողանում Երեւան հասցնել։ Սա փաստացի կյանքի իրավունքի, ազատ տեղաշարժի խախտում է։ Սա նոր ցեղասպանության մեկնարկ է»,-Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու փաստի առիթով կառավարության դիմաց ընթացող բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» խորհրդի անդամ Հայկ Դերձյանը։
Նա հարցադրում արեց՝ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունն այս պահին․ «Պատգամավորից մինչեւ պաշտոնյաներ պնդում են, թե Արցախն Ադրբեջանի մաս է եւ Արցախի հարցով պետք է այլոք զբաղվեն։ Իշխանությունը նոյեմբերի իննից հետո հանձնեց Գորիս-Կապան ավտոճանապարհի, Սեւ լճի մի մասը, Բերձորը, Աղավնոն, Բերձորի միջանցքը։ Պատրա՞ստ եք այսքանը հանդուրժել։ Եթե կա Նիկոլ, ուրեմն՝ չկա Արցախ։ Չկա Նիկոլ, կա Արցախ»։
ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Աշոտ Անդրեասյանն էլ հայտարարեց՝ դեռ երկու տարի առաջ էին զգուշացնում, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում ինչ է լինելու Արցախի եւ Հայաստանի վերջը․ «Երկու տարի մեզ կերակրում են, թե խաղաղության դարաշրջան են բացելու թուրքերի հետ։ Սա՞ է ձեր խաղաղությունը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ