Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր երեխան գիտի՞, որ զոհվածի մորը գետնին քարշ տալու համար է Նիկոլը ձեզ աշխատավարձ տվել»․ զոհվածի մայրը՝ ոստիկաններին

Դեկտեմբեր 14,2022 17:31

Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու փաստի առիթով կառավարության դիմաց ընթացող բողոքի ցույցին այսօր մասնակցում են նաեւ զոհված զինծառայողների ծնողներ։ Նրանց վրդովվեցրեց այն հանգամանքը, որ ոստիկանները, այդ թվում՝ «սեւ բերետավորներ», մի քանի շարքով հսկում էին կառավարության մուտքը։ Մայրերից մեկը հունից դուրս եկավ․ նրա բղավոցներից հասկացվեց, որ ոստիկանների շարքերում ժպտացողի է նկատել։

«Ոչ մեկիդ չի հուզո՞ւմ, որ ճանապարհը փակ է՝ չեն կարողանում հաց տանեն, վիրավոր տղերքի համար դեղ հասցնեն։ Ինչի՞ վրա ես ծիծաղում։ Գիտե՞ք, որ թուրքը նստել է Բերձորում։ Վոլկովը ձեր Նիկոլից ավելի լավ հայ է, որովհետեւ ինքն է գլուխ տալիս, որ մեր ազգակիցներին կարողանան հաց հասցնել։ Կանգնած ծիծաղում եք, ո՞ւմ դեմ եք եկել, ի՞նչ եք անելու»,-հուզվելով բղավեց տիկինը։

Նա հարցադրում արեց․ «Զոհվածների մայրերի դեմ եք եկե՞լ, հա՞, որ էլի քարշ տաք փողոցներով․․․Ու այդ հացը տանելու եք ձեր երեխային ու ի՞նչ ասեք, որ ի՞նչ աշխատավարձ եք ստացել։ Ձեր երեխան գիտի՞, որ այն հացը, որն ուտելու է, ինչ հաց է, գիտի՞, որ զոհվածի մորը գետնին քարշ տալու համար Նիկոլը ձեզ աշխատավարձ եւ պարգեւավճար է տվել։ Ամոթ է, տղաներ ջան, մենք ձեր դեմ բան չունենք, դուք էլ եք մեր երեխաները։ Որ պահին որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն քաշվեն մի կողմ, Նիկոլը բունկերից կփախնի։ Հերիք է, տղաներ ջան, սա այլեւ աթոռակռիվ չէ, այլ գոյության պայքար։ Արցախը թուրքին տալով՝ Երեւանում հանգիստ չեք ապրելու։ Դուք խիղճ ունե՞ք, թե ստամոքսի եք վերածվել։ Ձեր կազմած այս պատի պատճառով ենք երկիրն օր օրի կորցնում»։

A protest action with the slogan ‘Artsakh is owned by the people of Artsakh’ took place in front of the RA Government’s building of Yerevan, Armenia

Ծնողները պարզել էին «Արցախը հայկական է եւ վերջ» գրությամբ պաստառներ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031