Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի. Գեղամ Ստեփանյան

Դեկտեմբեր 14,2022 17:27

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը՝ շրջափակման մեջ պահելով Արցախի 120 000 ժողովրդին՝ առաջացնելով հումանիտար աղետ Արցախում։ Երրորդ օրն է մարդիկ զրկված են կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։

Ադրեջանը դիտավորյալ կտրել է գազամատակարարումը, ձմեռվա այս ցուրտ պայմաններում մարդկանց թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և կենսական այլ պայմանների։

Սա ցեղասպանության նպատակ ունեցող վարքագիծ է, որը պետք է արժանանա ամենակոշտ արձագանքի, Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի։

Ես Արցախի մարդու իրավունքների պաշտպանն եմ, որը չի կարողանում գնալ իր ժողովրդի մոտ, որովհետև դեպի տուն ճանապարհը փակ է։
Խնդրում եմ արձագանքել, խնդրում եմ ձեռնարկել բոլոր ջանքերը իմ ժողովրդին փրկելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031