Դեկտեմբերի 11-ին երեկոյան 21:00-ի սահմաններում Շինուհայր բնակավայրում գտնվող իր հողամասում, նախնական տեղեկություններով, նռնակով իրեն պայթեցրած 57-ամյա տղամարդը՝ Պ. Ս-ն, Տաթեւ համայնքապետարանի պահակն էր: Նա, ըստ Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանի (լուսանկարում՝ ձախից երկրորդը), չամուսնացած էր, ապրում էր միայնակ, մարդկանց հետ ջերմ շփվող ու լավ անձնավորություն էր: Սամվել Լալայանի պատմելով՝ դեպքից օրեր առաջ այդ տղամարդը սովորականի պես գնացել է հորական տուն, այցելել քրոջը ու ոչ մի տարօրինակ վարքագիծ չի ունեցել:
«Ոչ մի ձեւի չենք հասկանում՝ որն էր պատճառը, որովհետեւ ինքը որեւէ խնդիր չի ունեցել: Պսակված չէր, ընտանիք չուներ, միայնակ էր ապրում: Պարտքեր էլ չի ունեցել» ,-Aravot.am-ին ասաց Սամվել Լալայանը:
Մեր զրուցակցի խոսքով, դեպքի ականատեսը մահացածի հարեւանն է եղել, երբ փորձել է մոտենալ ու զրուցել Պ. Ս-ի հետ, վերջինս բղավել է հետ գնա, չգաս առաջ ու ինքը հետ-հետ գնալով պայթեցրել է իրեն:
Իսկ նռնակը Պ. Ս-ն, հավանաբար, ձեռք է բերել պատերազմի դաշտից, որովհետեւ, ըստ գյուղապետի՝ նա Ադրբեջանի սանձազերծած բոլոր պատերազմներին մասնակցել է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ