Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերժեցին, որովհետեւ չուզեցան դատապարտել Ադրբեջանին եւ Թուրքիային»․ Աննա Մկրտչյան

Դեկտեմբեր 14,2022 17:07

«Երկու ընդդիմադիր խմբակցություններիս նախաձեռնած արտահերթ նիստի իմաստն այն էր, որ ՀՀ-ից վերջիվերջո հնչի հասցեական արձագանք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի, նրանց ղեկավարների գործողությունների վերաբերյալ․ կոնկրետ գնահատական։ Նրանք արցախցիներին ենթարկում են տեռորի․ դա պարզապես հումանիտար աղետ չէ, նրանց պահում են գերության մեջ»,-կառավարության դիմաց այսօր հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջել էր արտահերթ նիստ հրավիրել եւ Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու փաստի առիթով ԱԺ հայտարարություն ընդունել, սակայն իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների մոտեցումները տարբեր էին, եւ ՔՊ-ին ընդունեց հենց իր հեղինակած հայտարարության նախագիծը։

Աննա Մկրտչյանը նշեց․ «Մերժեցին, որովհետեւ իրենք պետք է ընդունեին մի տեքստ, որում Թուրքիային եւ Ադրբեջանին որեւէ արձագանք եւ անդրադարձ չեն անում։ Դրանցից շատ վաղուց ոչ մի հույս չունենք, բայց անգամ եթե իրենց մեջ քաջություն չեն գտնում դատապարտել Թուրքիային եւ Ադրբեջանին, թող գոնե չխոչընդոտեն նրանց, ովքեր պատրաստ են այդ պատասխանատվությունը վերցնել»։

Աննա Մկրտչյանի խոսքով՝ իրավիճակի առաջին մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է․ «ՔՊ-ականներն այսօր ասում են, թե ինչի ենք հավաքվում կառավարության մոտ։ Նրա համար, որ դուք եք ստորագրել նոյեմբերի իննի փաստաթուղթը։ Իրենք ստում են․ իրենք չեն մեղադրում ռուսներին, իրենցից ռուսամետ իշխանություն ՀՀ-ն չի ունեցել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031