Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս հոդվածով Ադրբեջանը խոստովանում է, որ իրենք պայմանագրային պատավորություններ ունեն բրիտանական ընկերության առաջ մի հանքի հետ կապված, որն իրենց վերահսկողության տակ չէ. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 14,2022 17:11

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Այսօր արդեն ադրբեջանական մամուլն է անդրադարձել Կաշեն–Դրմբոն հանքի հետ կապված գործարքին: Ադրբեջանական Minval.az կայքը իր հոդվածում նշում է. «2021 թվականի հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի կառավարությունը բրիտանական Anglo Asian Mining ընկերության հետ պայմանագիր է կնքել մի քանի նոր հանքավայրերի, այդ թվում ՝ Ղըզըլբուլագի և Դեմիրլիի (Կաշեն և Դրմբոն) հանքավայրերի մշակման համար, որոնք գտնվում են Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում (Արցախի Մարտակերտի շրջանում):

Պայմանագրի կնքումից հետո ընկերությունում հայտարարել են, որ «Ադրբեջանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Գըզըլբուլագի և Դեմիրլիի (Կաշեն և Դրմբոն)  պայմանագրային հատվածներին ֆիզիկական հասանելիություն ապահովելու համար»: Հոդվածը մնացած հատվածը քարոզչական աղբ է՝ Ռուբեն Վարդանյանի և Վոլկովի «բիզնես կապերի» մասին:

Այս հոդվածով Ադրբեջանը խոստովանում է, որ իրենք պայմանագրային պարտավորություններ ունեն բրիտանական ընկերության առաջ մի հանքի հետ կապված, որը իրենց վերահսկողության տակ չէ:

Եվ այսօր Արցախը հումանիտար աղետի առջև է նաև այս պատճառով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031