Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում դեռ համաձայնեցված չէ: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Առայժմ հստակ պայմանավորվածություններ այդ առումով չկան: Միաժամանակ, ինչպես գիտեք, նախատեսված է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, առնվազն որտեղ երեքը հնարավորություն կունենան բանակցել կուլուարներում»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ