Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ռուս խաղաղապահներին՝ կատարել իրենց ստանձնած պարտականությունները. ՍԴՀԿ

Դեկտեմբեր 14,2022 16:55

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանական իշխանությունների կողմից բացահայտորեն կազմակերպված և ուղղորդված՝ «բնապահպան» Ադրբեջանի քաղաքացիների կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի փակումը: Այդ սադրիչ քայլով և դրան զուգահեռ՝ դեպի Արցախ գազի մատակարարման կասեցումով, Ադրբեջանական իշխանությունները հստակ նպատակ են հետապնդում ահաբեկելու Արցախի հերոսական ժողովրդին և ստիպելու նրան լքել իր հայրենի հողը:

Փաստորեն, այսօր 120.000 Արցախցի զրկված է ազատ տեղաշարժվելու իրավունքից, առաջին անհրաժեշտության դեղորայքից, հացահատիկից և այլ միջոցներից: Խաղաղ բնակչության դեմ սանձազերծված այս անմարդկային արարքը, որ հղի է ծանր և անկանխատեսելի հետևանքներով, պետք է արժանանա միջազգային համարժեք հակազդեցության և անհապաղ կասեցվի:

Ուստի, կոչ ենք անում ռուս խաղաղապահներին՝ կատարել իրենց ստանձնած պարտականությունները և վայրկյան առաջ բացել ճանապարհը:

Միջազգային հանրության՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ կոչ ենք անում չբավարարվել միայն քաղաքական գնահատական հնչեցնելով, այլ պատժամիջոցների սպառնալիքի տակ պարտադրել Բաքվի իշխանություններին հետ կանգնել իրավիճակը ապակայունացնող շարունակական գործողություններից: Այս չափազանց պատասխանատու պահին, անելիք ունենք նաև մենք՝ համայն հայությունը: Այդ առումով, ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է լինել միասնական, մեր ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին և զորավիգ լինել Արցախի մեր հայրենակիցներին։

ՍԴՀԿ Հայաստանի վարիչ մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031