Թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Բերձորի միջանցքի անօրինական փակման հիմնական հետևությունները
1.Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այդ հարցը պետք է հանել բանակցային օրակարգից։
2.Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են ցեղասպանական քաղաքականությունը․ պայմաններ են հարուցում, որոնց դեպքում տեղի բնակչությունը կա՛մ կմահանա, կա՛մ հարկադրված կլքի սեփական տները։
Կարդացեք նաև
3.Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չի վերաբերվում որպես իր քաղաքացիների․ ձմռանը գազի անջատումը, մարդասիրական միջանցքի անօրինական փակումն անմարդկային քայլեր են, որ ոչ մեկը չի գործում սեփական «քաղաքացիների» հանդեպ։
4.Ադրբեջանը չի ձգտում խաղաղության օրակարգին։ Սա փաստացի հրաժարում է բանակցություններից։ Միջանցքի անօրինական փակումը վկայում է այն մասին, որ Բաքուն ունակ չէ կատարելու ստանձնած պարտավորությունները։
5.Անհրաժեշտ է հաղորդակցության այլընտրանքային ճանապարհ՝ Ստեփանակերտի օդանավակայանը կամ Քարվաճառի ճանապարհը։
6.Առայժմ Արցախում հայերի դեմ էթնիկ զտումը խոչընդոտում են միայն խաղաղապահները։ Սակայն վերջիններս ամբողջությամբ գլուխ չեն հանում, ուստի՝ անհրաժեշտ է կոնկրետացնել և ընդլայնել խաղաղապահների մանդատը՝ այնտեղ ներառելով անվտանգությանն սպառնալիքի պարագայում ուժ կիրառելու հնարավորությունը։
7.Միջանցքի անօրինական փակումը կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որոնք էլ տեղում կառավարում են իրավիճակը։ Ադրբեջանի բանակի և զինված ոստիկանության ներկայությունը վկայում են, որ սա խաղաղ ակցիա չէ, այլ պետականորեն կազմակերպված էթնիկ զտման ակտ։
8.Եթե հիմա Ադրբեջանը խստիվ չպատժվի, ապա սա կդառնա վտանգավոր նախադեպ։
9.Միջազգային հանրության կողմից սովորական հայտարարությունները չեն կարող կանխել հումանիտար աղետը։ Այդ պատճառով անհրաժեշտ են ճնշման այլ գործիքներ։
10.Անհրաժեշտ են Արցախի հայերի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։ Տասնամյակներ շարունակ այդ երաշխիքի դերն արդյունավետ կերպով իրականացնում էին Արցախի Պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։