Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչ Ադրբեջանը կենդանիների բնական մորթիներով կեղծ բնապահպաների միջոցով փորձում է ճնշել հայ ժողովրդին, մեր ընդդիմությունը փորձում է ճնշում գործադրել ՀՀ կառավարության նկատմամբ. Արթուր Հովհաննիսյան

Դեկտեմբեր 14,2022 16:27

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը

Արդեն երրորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար հայ քաղաքացիների՝ երեկվանից խափանելով նաև գազամատակարարումը։

Այս կապակցությամբ` ՀՀ ԱԺ-ն քիչ առաջ ընդունեց հայտարարության նախագիծ, որով կոչ ենք անում Ռուսաստանին ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Եվ մինչ ԱԺ-ն կընդուներ միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը, խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը ոչ թե որոշեց միանալ տեղի ունեցողի դատապարտմանն ու կոչերին, այլ ադրբեջանական կառավարության կողմից փակված Լաչինի միջանցքի բացման համար ցույց կազմակերպել Հայաստանի կառավարության դիմաց։

Հարկ է հստակ արձանագրել, որ մինչ Ադրբեջանը կենդանիների բնական մորթիներով կեղծ բնապահպաների միջոցով փորձում է ճնշել արցախցուն և հայ ժողովրդին առհասարակ, մեր ընդդիմությունը զուգահեռաբար փորձում է ճնշում գործադրել ՀՀ կառավարության և իշխանության նկատմամբ։

Սա ոչ այլ ինչ է, քան պետության սյուները ներսից խարխլելու փորձ, որը ընդհուպ կարող է նպատակ հետապնդել սպասարկելու երրորդ, և միգուցե անսպասելի երրորդ երկրների շահերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031