Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը չի ցանկանում խոսել Արցախի ինքնորոշման մասին. Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 14,2022 16:03

Այսօր կայացած ԱԺ խորհրդի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջակել է միայն քննադատել Ադրբեջանին, փաստել Լաչինի միջանցքում սադրանքի իրողությունը, բայց չխոսել Արցախի ինքնորոշման մասին: «Դեմ են, որովհետեւ իրենք ասում են, որ այդ տերմինաբանությունը կարող է մեզ վնասել։ Ես էլ ասում եմ, որ Ադրբեջանը օգտվում է ծնկի եկած վիճակից»,- ԱԺ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պահանջել էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելու փաստի առիթով ԱԺ հայտարարություն ընդունել: Այսօր կայացած ԱԺ խորհրդի նիստում որոշում ընդունվեց՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու եւ հայտարարություն ընդունելու մասին, սակայն, իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների մոտեցումները տարբեր էին:

«ԱԺ խորհուրդը, ըստ էության, բոյկոտեց այն առաջարկությունը, որը մենք էինք արել. առաջարկություն՝ իրավիճակից ելնելով։ Սա համահունչ էր նաեւ այն առաջարկություններին, որը մենք արել էինք սեպտեմբերի 13-ին, սեպտեմբերի 14-ին, և նաև Ադրբեջանի միլի մեջլիսի հայտարարությանն ի պատասխան։ Տարբերություն այն է, որ մենք նշում ենք այն բոլոր խնդիրները, որոնք որ կան, բոլոր փաստերը, որոնք որ իրողություն են՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարը եւ ՀՀ հանձնառությունը՝ տեր լինելու Արցախի ժողովրդին։ Իրենց տեքստի մեջ որեւիցե այդպիսի բան չկար»,- իշխանություն-ընդդիմություն տարաձայնությունների մասին լրագրողներին փոխանցեց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում Ռուսաստանի եւ ՌԴ խաղաղապահների գործունեությանն էլ, Սեյրան Օհանյանն ասաց․ «Մենք մեր հայտարարության մեջ ասում ենք հետեւյալը՝ «աջակցություն ցուցաբերելով ՌԴ-ին եւ խաղաղապահ ուժերին»: Ի վերջո, պետք է համագործակցել եւ շնորհակալ լինել, սկզբունքներ ներկայացնել, որ իրենք իրենց պարտականությունները ավելի լավ կատարեն»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031