Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կանաչ լույս եք վառում Ադրբեջանի համար, մենք չենք մասնակցելու սրան». Ընդդիմությունը ԱԺ-ն լքում է ու կանչում կառավարության շենքի մոտ

Դեկտեմբեր 14,2022 15:08

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում ՔՊ-ի կողմից ներկայացված «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծն է: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ընդդիմադիրներն էլ են նախաձեռնել հրավիրել արտահերթ նիստ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության եւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, բայց ԱԺ խորհրդի նիստում մերժել են ընդդիմադիրների նախագիծն ու օրակարգ բերել ՔՊ-ի նախագիծը. «Այդ հայտարարությունը ավելի լավ է չարվի, որովհետեւ սա ոչ միայն վնասում է Հայաստանին եւ Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին: Եթե այդպիսի հայտարարության կարիք կար, կարող էր անել ՔՊ-ն իր անունից, ոչ թե ԱԺ-ի անունից դա աներ: Մեր խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը»:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից էլ Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ ՔՊ-ն հումանիտար աղետ է սա կոչում, բայց փաստացի դա միայն հումանիտար աղետ չէ, հայ ժողովուրդն ու Արցախը կանգնած է փաստացի նոր պատերազմի շեմին, նոր ցեղասպանության շեմին. «Ձեր ներկայացրած նախագիծը համարժեք չէ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին ու այն մոտեցումը, որը դուք եք արտահայտում, ոչ միայն չի կանխում վերահաս վտանգը, այլ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար: Մենք չենք մասնակցելու սրան բնականաբար, մեր խոսքը կներկայացնենք ժամը 16-ին կառավարության դիմաց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031