Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն իր ստորագրած պարտավորությունը չի կատարում. Իոաննիսյան

Դեկտեմբեր 14,2022 12:47

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը` 5 կմ լայնությամբ գտնվում է ռուսաստանյան խաղաղապահների վերահսկողության տակ։

Նույն հայտարարությամբ, որի ապահովման պատասխանատուն ևս Ռուսաստանն է, Ադրբեջանը պարտավորվել է չխոչընդոտել Արցախի կապը Լաչինի միջանցքով։

Կարծում եմ, որ բոլորիս պետք է վաղուց ակնհայտ լիներ, որ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը չի կարողանում կամ չի ուզում կատարի իր հիմնական պարտականությունները։

Ամեն դեպքում, դա շատ լավ հասկացել են Բաքվում և դրա համար ամիս առ ամիս դիմում են էլ ավելի լկտի գործողությունների, ոտնձգությունների։

Այժմ պետք է իրերն անվանենք իրենց անուններով. Ռուսաստանը ստորագրված պարտավորության համաձայն պետք է բացի Լաչինի միջանցքը… Հակառակ դեպքում պետք է արձանագրենք, որ Պուտինի ստորագրությունը զրոյական (բառացիորեն զրոյական) արժեք ունի։

Հ.Գ. Միաժամանակ, Բաքուն կարողանում է արդյունավետ կերպով բլոկավորել այլ երկրների (Ֆրանսիա, ԱՄՆ) ներգրավումը որպես միջնորդ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031