Կոլումբիայի մայրաքաղաքում շարունակվում է ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը: Հայաստանի հաշվարկին երկամարտում առաջին մեդալը բերեց 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը: Գյումրեցի մարզիկը պոկում եւ հրում վարժություններում կատարեց մեկական արդյունավետ մոտեցում (175+214 կգ) եւ երկամարտի 389 կիլոգրամով նվաճեց բրոնզե մեդալ: Դա Հայաստանի առաջին մեդալն է աշխարհի այս առաջնությունում:
Սամվելից առաջ պայքարի մեջ ներգրավվել էին 76 կգ քաշայիններ Տաթեւ Հակոբյանն ու Միլենա Խաչատրյանը:
Տաթեւը ցույց տվեց 227 (105+122) կգ եւ տեղ զբաղեցրեց 9-րդ հորիզոնականում, իսկ Միլենան 220 (100+120) կիլոգրամով բավարարվեց 11-րդ տեղով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ