Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին՝ հրաժարական ներկայացնել՝ հնարավորություն տալով ազգային համախմբումով ձևավորվող ուժերին երկիրը դուրս բերել այս վիճակից․ հայտարարություն

Դեկտեմբեր 14,2022 11:42

«Զարթոնք» կուսակցության դատապարտող հայտարարությունը

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կապն ապահովող միակ միջանցքը փակելու և հումանիտար աղետին ձգտող ադրբեջանական նենգ քայլը հերթական անգամ ապացուցում է, որ՝

• ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ ապահովելու հայ ազգի անվտանգությունը Արցախի Հանրապետության տարածքում,
• ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ պահպանելու իր կողմից ստորագրած փաստաթղթերով սահմանված պայմանավորվածությունները:

Կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ ադրբեջանական իշխանության կազմակերպած այս գործընթացը (փորձը) տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ.) 2-րդ հոդվածում նշված միջազգային հանցագործության սահմանման ներքո:

Միջազգային կառույցների և պետությունների քաղաքական ճնշումների բացակայության պայմաններում Արցախը սնուցող միակ զարկերակը փակելու գործի հաջողումը ադրբեջանական իշխանության կողմից համարվելու է ցեղասպանության արտոնություն:

Կուսակցության գործադիր մարմինն այս իրավիճակի պատասխանատու է համարում նաև Հայաստանի իշխանությանը, որը տարբեր իրավական ակտերով պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի պաշտպանության հարցում, սակայն դրսևորում է հանցավոր անգործություն:

Մասնավորապես ՀՀ Գերագույն խորհրդի 08.07.1992թ. Հ. Ն-0663-1 որոշմամբ Հայաստանը պարտավորվել է «Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը», իսկ ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետով խոստացել է, որ ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:

2020թ. պատերազմից հետո ի հակասումն 09.11.2020թ. ստորագրված եռակողմ հայտարարության պահանջների Հայաստանի իշխանության կողմից միակողմանի զիջումները (Շուռնուխի, Որոտանի ճանապարհի և այլ բնակավայրերի), ինչպես նաև ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների ծավալապաշտական հայտարարությունների ներքո թշնամասիրական, կեղծ խաղաղասիրական քաղաքականություն վարելը վնաս է հասցնում հայ ազգի բարոյահոգեբանական վիճակին՝ թշնամուն գռգռելով անցնել գործողությունների:

Ի խախտումն ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի պահանջի, Հայաստանի Հանրապետության վրա 2022թ. սեպտեմբերի 13-ին զինված հարձակման ժամանակ ՀՀ կառավարությունը չի հայտարարել ռազմական դրություն, ինչը նույնպես խանգարել է միջազգային կառույցների և պետությունների ներգրավմամբ Հայաստանի ինքիշխան տարածքից ադրբեջանական ուժերին դուրս վռնդելու գործընթացին:
Հակաժողովրդավարական մեթոդներով, այդ թվում՝ ոստիկանական բիրտ ուժ կիրառելով, շինծու քրեական գործեր սարքելով, հանրությանը «տուգանքի մատերիալ» դարձնելով, այս իշխանությունը փորձում է վերացնել ազգային, հայրենասիրական կամ ազգային ինքնության պահպանման բոլոր հնարավոր դրսևորումները:

Վերոգրյալը հաշվի առնելով,
Նկատի ունենալով այն, որ Կուսակցության կողմից հնչեցվող «բանակցողին փոխելու պահանջի հրամայականը» հենց այս օրվա համար էր,
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝

1. Դատապարտում է ադրբեջանական իշխանության կողմից ցեղասպանության փորձը՝ միջազգային հանրությանը կոչ անելով լռությամբ հանցակից չլինել միջազգային հանցագործությանը.
2. Դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունը՝ կոչ անելով՝
– վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին՝ հրաժարական ներկայացնել՝ հնարավորություն տալով ազգային համախմբումով ձևավորվող ուժերին երկիրը դուրս բերել այս վիճակից.
– իշխանություններին՝ սատար կանգնել Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ հարցը հրատապ բարձրացնել միջազգային կառույցների առջև:

«ԶԱՐԹՈՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031