Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մտահոգիչ է, որ ադրբեջանցի ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին․ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ

Դեկտեմբեր 14,2022 10:50

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենկ Փելոն կրտսերը, Գաս Մ. Բիլիրակիսը, Ջեքի Սփիըրը,Դեյվիդ Գ. Վալադաոնև Ադամը Բ. Շիֆը հայտարարություն են տարածել Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ:

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մտահոգիչ է, որ ադրբեջանցի ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին։ Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես թե համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների,տրանսպորտի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ուղին, գումարած՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի հետագա սահմանափակումները։ Այլ հաղորդագրություններում նշվում է, որ Ադրբեջանը նաև այդ տարածքում փակել է բնական գազի հիմնական աղբյուրներից մեկը խաղաղ բնակիչների համար՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում պոտենցիալ տասնյակ հազարավորների թողնելով առանց ջեռուցման, ինչպես դա արեց այս տարվա սկզբին՝ մարտին»,- ասվում է հայտարարության մեջ:

Կոնգրեսականները նշում են, որ Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ նույնիսկ փակելու սպառնալիքը հերթական անգամ կարևոր ենթակառուցվածքները դարձնում է զենք և հումանիտար ճգնաժամի պատճառ դառնում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար:

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված այս հստակ շինծու ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ և ապահովելու, որ Արցախի ժողովուրդը ներգրավվի այդ քննարկումներում»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031