Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Անկարայում ծաղիկներ է խոնարհել Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթյուրքի գերեզմանին:
«Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը շատ բան է արել Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խաղաղության հաստատման համար: Այսօր մեզ համար կարևոր է շարունակել զարգացնել գործակցությունը խորհրդարանական հարթությունում՝ հիմնված փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և ազգային շահերը հաշվի առնելու վրա»,- գրել է Վոլոդինը Աթաթյուրքի թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ