Ֆրանսիան կոչ է արել վերականգնել երթևեկությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքով, որով երթևեկության դադարեցումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել հասանելիությունը [Լաչինի միջանցքին] և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ պահպանելով այնտեղ ապրող բնակչության իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ