ԱՄՆ պետքարտուղարության խոսակ Նեդ Փրայսը կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
«Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Պետդեպարտամենտի խոսնակը թեմային անդրադարձել է նաև երեքշաբթի Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա հատուկ ընդգծել է, որ էներգետիկ ենթակառուցվածքի խափանումը, ինչի մասին հաղորդումներ են ստացվում, կարող է մարդասիրական ճգնաժամ առաջացնել՝ «հատկապես երբ մուտք ենք գործում ձմռան ամիսներ»: «Եթե դա միտումնավոր է, անընդունելի է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության թիրախավորումը», – հայտարարել է Նեդ Փրայսը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Closure of the Lachin Corridor has severe humanitarian implications and sets back the peace process. We call on the government of Azerbaijan to restore free movement through the corridor. The way forward is through negotiations.
— Ned Price (@StateDeptSpox) December 13, 2022