Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սա էլ կմարսվի

Դեկտեմբեր 14,2022 10:00

Ճիշտն ասած՝ ինձ թվում էր, որ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները կքաշվեն մի մութ անկյուն եւ կամաչեն ոչ միայն որեւէ մարդու աչքին երեւալ, այլեւ անգամ՝ հայելու մեջ նայել: Պարզվեց, որ մարդկային լկտիության սահմանների մասին իմ պատկերացումները խիստ սահմանափակ էին: Նրանք ոչ միայն չեն վերացել ասպարեզից, այլեւ սպառնում են, հոխորտում՝ «նախկիններ», «դավաճաններ», «ռուսներ» եւ այլն… Պատերազմում պարտված վարչապետի կողմից «պողպատե մանդատ» թափահարելը համոզիչ թվաց քաղաքացիների մեծամասնությանը, չնայած, կարծում եմ, ակնհայտ է, որ մանդատը «պողպատից» է միայն ընդդիմախոսների համար, իսկ հարեւանների եւ գործընկերների համար այդ «մուրճը» նույնիսկ բամբակից էլ չի: Մի խոսքով՝ ապագա կա, ապագա…

Ապագան եկավ: Նոր տարվա լուսավորություն, «Եվրատեսիլ», սպասվում է վարչապետի ամանորյա ուղերձը հպարտ քաղաքացիներին: 4000 զոհը մարսվել է, այժմ մահացու վտանգ է սպառնում մեր 120 հազար հայրենակիցներին: Դա էլ, վստահ եմ, կմարսվի:

Ինչո՞ւ եմ վստահ: Որովհետեւ հիմա էլ վարչապետից եւ ՔՊ-ականներից որեւէ ինքնաքննադատական խոսք չի հնչում: Հիմա էլ կգտնեն մեկին, ով «մեղավոր է» Արցախը շրջափակելու եւ արնաքամ անելու մեջ: Չի խոսվում այն մասին, որ պատճառներից էին Պրահա-Մոսկվա անիմաստ դեգերումները, ԵՄ դիտորդների հետ չափազանցված հույսեր կապելը, եւ հետո այդ նույն դիտորդների առկայության համար ՀԱՊԿ-ում արդարանալը, նաեւ՝ իշխանության կրքոտ քարոզիչների՝ Ռուսաստանին ուղղված հայհոյանքները:

Վստահ եմ, որ կմարսվի, որովհետեւ հիմա էլ եմ ստանում իշխանության երկրպագուների արձագանքները, որոնք էլի ինչ-որ մեղավոր են գտել, բացի իրենց պաշտպանյալից՝ դրսեւորելով նույն, չորս տարի չմարող ագրեսիան:

Ասելով «կմարսվի»՝ նկատի ունեմ այսօրը կամ վաղը: Ոչ թե՝ պատմական հեռանկարը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. դիանա says:

    Հարցս ուղղում եմ Ձեզ և Ձեր լսարանին՝
    Ին՞չ անել, ին՞չ կարող ենք անել
    Խնդրում եմ չսկսեք նախկին-ներկա-ապագա
    սիրտս խառնում է նախկինից էլ, ներկաներից էլ
    Հիմա, այս պահին ին՞չ անել

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ձեր զգացնունքները կիսում եմ (սիրտը խառնելու առումով): Բայց Ձեր հարցին ամեն մեկն իր պատասխանը պետք է տա: Ես՝ որպես լրագրող, դասախոս եւ ուսուցիչ, իմ անելիքը գիտեմ: Դուք էլ Ձերը պիտի որոշեք:

  2. Nimar says:

    Ակնկալիքներն ու գնահատականները, իհարկե, կարող են տարբեր լինել, սակայն 2020թ. հոկտեմբերի 10-ից առաջ և հետո տեղի չի ունեցել որևէ իրադարձություն, որը կարելի է համարել անսպասելի կամ պարադոքսալ։ Տեղի ունեցավ հենց այն, ինչ ես անձամբ կարծում էի, որ տրամաբանական է և բնական։ Վտանգ կա՞։ Իհարկե։ Բայց 120.000-ն ընտրել է իր ճանապարհը, և միայն նրանք են կրում և կրելու են պատասխանատվությունը իրենց ընտրության, իրենց գործողությունների և հայտարարությունների բոլոր հետևանքների համար։ Ես հարգում եմ նրանց ընտրությունն ու վճռականությունը։ Կկարողանա՞ նրանց քաղաքական ղեկավարությունը ստիպել հարյուրավոր պետությունների հարգել իրենց և իրենց որոշումը, ցույց կտա ժամանակը։ Ինձ համար մի բան ակնհայտ է՝ չես կարող՝ պետք չէ ասել։ Եթե ​​ասված է՝ պատասխանեք ասվածի համար։ Պատասխանեք ինքներդ, ոչ թե ուրիշի թիկունքում: Դա լիովին վերաբերում է նաև մեր ներկայիս ղեկավարությանը։ Երևում է, հասկացել է, որ պառկած վազելն անհնար է։ Նախ անհրաժեշտ է ոտքի կանգնել: Հետո քայլել ինքնուրույն: Հետո սովորել վազել առանց սայթաքելու։ Հետո վարժվել այն մտքին, որ ֆիզիկապես անհնար է ձիու պես վազել։ Եվ վերջապես, կարողանալ խուսափել այնպիսի իրավիճակում հայտնվելուց, երբ գոյատևումը կախված է ձիու պես վազելու կարողությունից:

  3. Սահակ Հակոբյան says:

    Եթե Հայաստանում դեռ կան բնակիչներ /մարդ բառը շատ վեհ է նրանց համար/ որոնք դեռ չեն հասկանում, որ մինչև թրքասեր տականքները չհեռանան իշխանությունից ոչինչ անել հնարավոր չէ, ամեն ինչ մարսվելու է։
    Միանշանակ առաջին քայլը երկիր և ազգ ներկայացնողին փոխելն է։ Նախկիններից զզվողների համար հատուկ՝ նույնիսկ երազում նախկին անհոգ և ուժեղ Հայաստան էլ չեք տեսնի։
    2021 թվականին նախկինների դեմ պայքարողներն են 2022 սեպտեմբերի և դեկտեմբերի անմիջական մեղավորները։
    Առանց սխալի ընդունման չկա այնն ուղղելու հնարավորություն։
    Ապագա կա ապագա
    Վայելեք

  4. Տագնապայինը այն է որ նոյեմբերի 9-ից դեն Հայաստանի բնակիչների մտավոր կերակուրի մարսելու համակարգը չի էլ գործում` չի հասցնում {թուրք-ադրբջ–….} ոհմակը հաջորդ նեխած պատառը դնել դեմները, նիկոլական խունտան այն փաթեթավորում է և կուլ տալ է պարտադրում: Սրա համար էլ պահում են: Նորմալ համակարգում, մարսելուց հետո որոշ օգտակար բան մնում ա որգանիզմին, մնացածը արտանետվում: Բայց {թ-ա–….} ոհմակը չէր լինի {թ-ա–….} ոհմակ եթե փաթեթի մեջ դրած չլիներ ուժեղ լուծողական: Սա էլ իրենց խրախճանքի պահն ա:
    Ի՞նչ անել` դիմել գիտակ բժշկի ու ստանալ իրենից բուժման արձանագրությունը: Բայց դիմել հենց հիմա, վաղը ուշ կլինի:

  5. Լավատես says:

    Երեխան ծնվելու պահից անընդմեջ հիվանդանում է եւ կազդուրվում, հիվանդանալը դա շրջապատող բնական մակաբույծների հարձակումներն են, իսկ այդ մակաբույծներին դիմադրելն ու դրանց ոչնչացնելը կոչվում է օրգանիզմի դիմադրողականություն: Միայն մի ձեւ կա դիմադրողականությունը ուժեղացնելու’ դա ճանաչել նորահայտ մակաբույծներին ու արդյունավետ պայքարելու միջոցներ ստեղծելն է: Ոչ թե մակաբույծն է վատը, այլ օրգանիզմի, այլ կերպ ազգի դիմադրողականության թուլությունը, հակառակը, մենք պետք է ուրախ լինենք, որ մեր այսօրվա վիճակին համապատասխան մակաբույծներ ունենք, որոնց վրա կարող ենք փորձարկել մեր դինադրողականության միջոցները: Սրանց հաղթելով պետք է փնտրենք մեկ այլ էլ ավելի անծանոթ եւ հզոր բնական մակաբույծ եւ սրանց ոչնչացման միջոցներ մշակենք: Միայն բնական մակաբույծների դեմ պայքարելով է երեխան աշխարհը ճանաչում եւ էվոլյուցիա ապրում: Իսկ անգյալական ուժերը խաղաղություն մուրալով թուլացնում են ազգի դիմադրողականությունը եւ մակաբույծների աննշան հարվածն էլ դառնում է գերբեռնվածություն, որը մաշում է օրգանիզմը: Բոլոր ժողովուրդներն էլ պետք է ուժեղացնեն իրենց դիմադրողականությունը, այսինքն’ միշտ պայքարի մեջ պետք է լինեն շրջապատող բնական մակաբույծների հետ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031