Աշխարհի նախկին N 1 ռակետ Ռաֆայել Նադալը մարզական կարիերայում առաջին անգամ երկրպագուների վարկածով ճանաչվել է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) ամենասիրված մարզիկ: Այս մասին տեղեկացնում է ATP պաշտոնական կայքէջը: Նադալն արժանացել է Fans Fabourite Award մրցանակին:
Համացանցում 36-ամյա իսպանացին երախտագիտություն է հայտնել մրցանակին արժանանալու եւ ամբողջ աշխարհում մրցաշարերի մասնակցելու ընթացքում աջակցության ու իր նկատմամբ ցուցաբերվող երկրպագության համար: «Անհամբերությամբ սպասում եմ 2023 թվականին, որպեսզի կրկին միասին ապրենք դրական զգացումները», -գրել է նա սոցիալական ցանցերում:
Ռաֆայել Նադալը օլիմպիական կրկնակի չեմպիոն է, 22 անգամ դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի մենախաղերի տիտղոսակիր, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նա 14 անգամ հաղթել է Ռոլան Գարրոսում, 4 անգամ` ԱՄՆ բաց առաջնությունում, երկուական անգամ` Ուիմբլդոնում եւ Ավստրալիայի բաց առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ