Ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է անցկացնում Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ՊՆ ամենօրյա տեղեկագրում:
«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմն արգելափակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական ավտոմեքենաների անխոչընդոտ տեղաշարժը Ստեփանակերտ-Գորիս ուղղությամբ»,- ասվում է տեղեկագրում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ