Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ. Արման Թաթոյան

Դեկտեմբեր 13,2022 23:00

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը դադարեցնելը, «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ:

Գազից, ջեռուցումից ու տաք ջրից մտադրված զրկել են 120,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հումանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ: Չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները:

Դրանից բացի, արդեն երկրորդ օրն է՝ «բնապահպան» ներկայացող Ադրբեջանի ակտիվիստները, իրականում` զինվորականներ ու պետական ծառայողներ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից փակ են պահում նաև Լաչինի միջանցքը՝ Շուշի – Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև:

Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր:

Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ:

Այս հանցավոր քաղաքականության ապացույցները կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031