ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:
«Եվրամիությունը լուրջ մտահոգությամբ է հետևում դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող տարբեր զարգացումներին:
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ միջանցքի երկայնքով՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության: Ազատ տեղաշարժի նման սահմանափակումները զգալի ցավ են պատճառում տեղի բնակչությանը և մարդասիրական մտահոգությունների տեղիք տալիս:
Մյուս մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների արդյունքում:
Կարդացեք նաև
ԵՄ-ը կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստակամ է նպաստելու վերը նշված ջանքերին»,- ասվում է Ստանոյի հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ