«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանի բռնապետական ռեժիմը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ արդեն երկու օր Արցախի 120,000 բնակչությանը պահելով շրջափակման մեջ։
Քիչ առաջ էլ անջատել է Արցախի գազամատակարարումը՝ ստեղծելով հումանիտար աղետ։
Թշնամանքի բացառիկ դրսևորումը դարձել է ալիևյան ռեժիմի քաղաքականության գլխավոր գործիքը։
Կարդացեք նաև
Վստահ եմ, մենք հաղթահարելու ենք նաև այս ճգնաժամը՝ ի հեճուկս թշնամու ահաբեկչության և աշխարհի լռության։
Արցախը կա ու մնալու է հայկական»։