«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանը կանգ չի առնում գործադրվող այլանդակ միջոցների հարցում՝ դադարեցվել է նաև Արցախի գազամատակարարումը»։
Արցախի տեղեկատվական շտաբը թեմայի առնչությամբ հայտնում է.
«Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
Կարդացեք նաև
Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»։