Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում անդրադարձ կկատարվի՝ վերպետական միջազգային կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերը իրավական համակարգում ընդգրկելու հարցին

Դեկտեմբեր 13,2022 18:14

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի համատեղ հերթական նիստը:

Համատեղ նիստի ժամանակ քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից մշակված զեկույցը` վերպետական միջազգային կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերի տեղն իրավական համակարգում նախատեսելու վերաբերյալ:

Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում անդրադարձ կատարել իրավական աստիճանակարգության համակարգում վերպետական միջազգային կառույցների մարմինների ընդունած իրավական ակտերի տեղին վերաբերող հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031