Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահ Ալի Աբդուլլահ Ալ Շեհիի հետ։
Ընդգծելով տարբեր ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը սոցիալական պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել։ Մասնավորապես՝ շեշտվել է հեռավոր համայնքների բնակիչների ներգրավմամբ զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։
Համագործակցության շրջանակում կարևորվել է նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ուղղված միջոցառումների դերը։
Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահը գործընկերներին առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու համագործակցության հնարավորություններին։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ