Կոլումբիայում շարունակվող ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնության հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչները չեն կարողացել մեդալ նվաճել:
Տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը երկամարտի 368 կգ արդյունքով հանգրվանել է 6-րդ հորիզոնականում, իսկ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում ընդամենը մեկ հաջող մոտեցումով 165 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելուց հետո հրումում զրո է ստացել:
Դեկտեմբերի 13-ին մրցահարթակ մտնելու են 76 կգ քաշայիններ Տաթեւ Հակոբյանն ու Միլենա Խաչատրյանը, ինչպես նաեւ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ