Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:
Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը /երկրորդ ընթերցում/:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ծառայության լիազորություններն ու լիազորությունների իրականացման կարգը, գործառույթները, ծառայության պետի լիազորությունները, աշխատակիցների վարձատրությունը և այլ սոցիալական երաշխիքները, վարքագծի հատուկ կանոնները։
Առաջին ընթերցումից հետո առաջարկությունների համար նախատեսված ժամանակաընթացքում օրինափաթեթի վերաբերյալ առաջարկություն չի ստացվել:
Կարդացեք նաև
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագծերի փաթեթը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին