Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը և տնօրեն Ալգիմանտաս Տրեյկաուսկասը արժանացել են «Ոսկե սկավառակ» մրցանակին՝ արտիստական բարձր մակարդակի և 2022 թվականին ցուցաբերած ակտիվ երաժշտական գործունեության համար։
«Ոսկե սկավառակը» Լիտվայի Երաժիշտների միության կողմից սահմանված գլխավոր մրցանակն է, որն ավելի քան 20 տարի է տրվում է տարվա լավագույն երաժիշտներին չորս տարբեր անվանակարգերում։
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը 2016-2021 թվականներին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր։
Մաեստրո Կ․ Օրբելյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը զարգացման նոր շունչ ստացավ՝ տեղի ունեցան մի շարք արտասահմանյան նախադեպը չունեցող հյուրախաղեր, տասնյակ մեծածավալ համերգային նախագծեր ու օպերային փառատոներ իրականացվեցին, մեկը մյուսին հաջորդեցին նոր օպերաների և բալետային ներկայացումների պրեմիերաները։ Այսօր էլ մաեստրո Օրբելյանն ակտիվորեն համագործակցում է հայազգի արտիստների հետ՝ աջակցելով նրանց մասնագիտական գործունեությանը։
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն