Ցանկացած երկրում, երբ հրաժարական է տալիս որևէ նախարար, պատճառը նրա անհամաձայնությունն է կառավարության քաղաքականության հետ։ Որպես կանոն, հրաժարական տված նախարարը հայտարարություն է անում հրաժարականի պատճառների մասին։ Սա չի վերաբերում «ժողովրդավարական» Հայաստանին, որտեղ , ինչպես վարչապետ կոչեցյալը հայտարարեց՝ ինքն է որոշում, թե որ նախարարը որքան պետք է պաշտոնավարի։
Ահա և «հրաժարական» ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Պարզ է, որ ինչ-ինչ հարցերում նա թերացել է կատարել իր ստրկատեր-վարչապետի հրահանգները և վերջինս նրան «առաջարկել» է հրաժարական տալ, թե չէ․․․
Եվ նախարարը ոչ միայն հրաժարական է տվել, այլև հատուկ շնորհակալություն հայտնել իր ստրկատերին։
Շնորհակալագիր-հայտարարության մեջ, արդեն նախկին նախարարը մեծ-մեծ խոսում է, թե ինչու է ստանձնել նախարարի պաշտոնը․պատերազմից հետո պատասխանատվության, բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու համար և այլն։
Կարդացեք նաև
Պարոն նախկին նախարար, դուք ձևեր եք թափում։ Դուք ոչ թե պատասխանատվություն վերցրեցիք, այլ հանուն պաշտոնի և բարձր աշխատավարձի դարձաք պարտված, հայրենիքի տարածքները հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատու, դավաճան իշխանության կամակատարը։ Դուք, լինելով գիտնական, ենթարկվեցիք հրահանգին և ինքներդ սկսեցիք հիմնավորել ԲՈՒՀ-երի միավորման, իրականում դրանց ոչնչացման գաղափարը։ Դուք, ենթարկվելով ձեր ստրկատեր-վարչապետին, թույլ չտվեցիք քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել ավարտական քննությունները։ Դուք արդարացրեցիք Հանրապետության հրապարակում ճարտարապետական կոթողների քայքայումը։ Ինչպես տեսնում եք «պատասխանատվություն վերցնելու և բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու» ձեր կողմից արված քայլերն անվերջ են։
Պարոն նախկին նախարար, դուք նույնպե՞ս, ինչպես Կարեն Անդրեասյանը ազնվանում էիք, նայելով առանձնասենյակում կախված ձեր ստրկատիրոջ նկարին։ Եվ վերջապես, խոստովանեք, որ շնորհակալություն-հայտարարությունը նույնպես գրվել է ստրկատիրոջ պահանջով, թե չէ գոյություն ունեն Սասուն Խաչատրյան, Աննա Վարդապետյան, Մնացական Մարտիրոսյան, քրեական հետապնդում․․․
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Հայաստանի հայ քաղաքացի, «հանուն պաշտոնի և բարձր աշխատավարձի մի դարձիր պարտված, հայրենիքի տարածքները հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատու, դավաճան իշխանության կամակատարը»: