Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան

Դեկտեմբեր 13,2022 15:46

«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ մշակվել և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի դասընթացը։
Դեկտեմբերի 12-ին Ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի անցկացման համար նախատեսված լսարանի բացման արարողությունը: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ կահավորված լսարանի բացման արարողությանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությանը:

Նույն օրը Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- 2-րդ» փուլ ծրագրի թիմին՝ ուսումնական ու կրթական միջոցառումների շրջանակում զինված ուժերի անձնակազմին աջակցելու, կարողությունները և հմտությունները զարգացնելու պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են համագործակցության զարգացման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը, քննարկել հետագա համագործակցության նոր ուղղություններ, մասնավորապես զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ոլորտում: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդմանը՝ աջակցելով իրավական ակտերի մշակման հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ Մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թվականների Ազգային ռազմավարության իրականացման։ Ծրագրի առանձնահատուկ նպատակը զինված ուժերում կանանց
ներգրավվածության բարձրացումն է՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին և հանձնարարականներին համապատասխան:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031