Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ․ ղեկավար կազմի անդամները կհերթապահեն Գորիս եւ Տեղ համայնքներում

Դեկտեմբեր 13,2022 15:30

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 13-ին հրավիրել է խորհրդակցություն՝ Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով։ Ստեղծվել է օպերատիվ շտաբ, մարզպետարանի ղեկավար կազմի անդամները մեկօրյա հերթափոխով կգտնվեն Գորիս եւ Տեղ համայնքներում, որպեսզի կարողանան պարզել ճանապարհին մնացած անձանց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։

«Նաեւ կապ ենք հաստատել ենք Գորիսի հյուրանոցային համալիրների հետ՝ պարզելու ռեսուրսները, մարդկանց տեղավորելու, սննդով ապահովելու համար։ Մենք պատրաստ ենք համակարգել եւ լուծում տալ Սյունիքում կայանված մարդկանց խնդիրներին»,-ասաց Արմինե Ավագյանը։ Վերջինիս խոսքով՝ Գորիսի համայնքապետարանը երեկվանից է ձեռնամուխ է եղել ճանապարհին մնացած մարդկանց տեղավորելու, գիշերակացով եւ սննդով ապահովելուն։

Նշենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի հյուրանոցներից մեկում գիշերած աշակերտների ուսուցչուհին՝ Լիլիթ Ավանեսյանը նշել է, որ չնայած Գորիսում իրենց լավ են ընդունել, բայց անհամբեր սպասում են Արցախ մեկնելուն։ Արցախցի դպրոցականները Եվրատեսիլի համերգից հետո Երեւանից ճանապարհվել էին Արցախ։

Ճանապարհին մնացած ուղեւորներն ու ավտովարորդները, ովքեր կայանել են Սյունիքում, կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031