Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է Տիգրան Ավինյանի առնչությամբ վարույթ հարուցելու հիմքերը

Դեկտեմբեր 13,2022 14:39

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Առավոտին» տեղեկացրել է, որ Տիգրան Ավինյանի կողմից՝ Երևանի քաղաքապետի տեղակալի և, միաժամանակ, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները զբաղեցնելու փաստի առնչությամբ անհամատեղելիության պահանջների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ «Հանձնաժողովում իրականացվում են մի շարք գործողություններ. մասնավորապես, իրականացվում է շահերի հայտարարագրի ուսումնասիրություն, ինչպես նաեւ քննարկվում է բաց աղբյուրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված տեղեկատվության հիման վրա վարույթ հարուցելու հիմքերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Առավոտը« հանձնաժողովին խնդրել էր տեղեկացնել՝ արդյոք Տիգրան Ավինյանի կողմից պահպանվել են օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները, թե ոչ։ Եթե ոչ, ապա արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեռնարկել է (կամ նախատեսում է ձեռնարկել) օրենքով սահմանված համապատասխան գործողություններ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոյեմբերի 25-ին պատասխան գրությամբ մասնավորապես տեղեկացրել էր, որ վարույթ դեռևս չի նախաձեռնել։ Ինչից հետո «Առավոտը» հարցում էր ուղարկել, թե արդյոք «Վարույթ դեռևս չնախաձեռնված լինելու ձևակերպումը ենթադրո՞ւմ է, որ Հանձնաժողովն արդեն իսկ ձեռնարկել է օրենքով նախատեսված վարույթ հարուցելուն ուղղված նախապատրաստական միջոցառումներ»։ Հարցմանն ի պատասխան էլ ստացել ենք վերոհիշյալ տեղեկությունը։

Հանձնաժողովի կողմից համապատասխան որոշումը կհրապարակվի Հանձնաժողովի կայքէջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031