Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը ՀՀ-ին կապող միակ մայրուղու փակումը Արայիկ Հարությունյանը որակել է որպես պետականորեն հստակ պլանավորած միջոցառում

Դեկտեմբեր 13,2022 14:11

Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: Նիստին ներկա էր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին» խորագրով:

Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։

Իր ելույթում ԱՀ Նախագահը տվել է առկա իրավիճակի գնահատականը՝ Ադրբեջանի կողմից ԱՀ –ն ՀՀ-ին կապող միակ միջպետական մայրուղու փակումը որակելով որպես պետականորեն հստակ պլանավորած միջոցառում:

ԱՀ Նախագահը ԱԺ-ի հայտարարությամբ ակնկալում է ՀՀ-ի և Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի և հնարավորությունների օգտագործումը ՝ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին հարցը:

Խոսելով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է լինել համբերատար, միասնական, խուճապի չմատնվել:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորների ելույթներում շեշտադրումը մեկն էր՝ միասնական կամքի դրսևորում:

Հայտարարության տեքստը ընդունվել է միաձայն:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031