Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենը պետք է գիտակցի նաեւ Մոսկվան. Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 13,2022 14:03

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Դաժանորեն պատժվում են նրանք, ովքեր դասեր չեն քաղում սեփական պատմությունից։

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը թուրք-նատօական սադրանք է՝ ուղղված հայության եւ ռուս խաղաղապահների դեմ։

Դեռ ամիսներ առաջ ասել եմ, որ Ուկրաինայում ռուս-նատօական հակամարտության խորացումն ու ռուսական դիրքերի հնարավոր թուլացումը Հարավային Կովկասում ձեռնտու է բացառապես ՆԱՏՕ-ին, Թուրքիային ու Ադրբեջանին։

Ալիեւն ու Էրդողանը օգտվելու են մի կողմից Ռուսաստանի «խառը» լինելով ուկրաինական ճակատում, իսկ մյուս կողմից՝ հակառուսական քարոզչությունից, որ իրականացվում է Հայաստանում հակապետական շրջանակների կողմից։

Ակնհայտ է, որ թուրքերն ու ադրբեջանցիները չեն մարսում ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, իսկ Արեւմուտքը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում։

Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում են Հայաստանին զրկել իր միակ անվտանգության երաշխավոր Ռուսաստանից՝ փորձելով դեմոնիզացնել ՌԴ-ի կերպարն ու նոր հնարավոր աղետի մեղավոր կարգել ռուսներին։

Նպատակային խեղաթյուրվում է իրականությունը, թե ռուսը գնա՝ լավ ու անվտանգ կապրենք։

Իսկ իրականությունն ու փաստերը հետեւյալն են։

Նիկոլի ռեժիմը 2018-ից սկսած հակառուսականություն է քարոզել։

2020-ի հոկտեմբերի 19-ին մերժել է Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Հայտնվել են մարդիկ, որ ասում են, եթե ռուս խաղաղապահները չմտնեին Արցախ, թուրքը կպարտվեր։

Իրո՞ք։

Թարմացնե՞մ հիշողություններդ։

Մինչեւ ռուս խաղաղապահների ժամանումը Արցախում բնակչության մեծամասնությունը արդեն դուրս էր եկել։

Թշնամին շարժվելու էր ու գրավելու էր ողջ Արցախն ու Սյունիքը։

Միայն ռուսական խաղաղապահների առկայությունը թույլ չտվեց թուրքերին իրականացնել իրենց նենգ ծրագիրը։

Այսօր ՆԱՏՕ-ն ու Ադրբեջանը, օգտվելով ՌԴ-ի ուկրաինական ճակատում խրվելուց, երկրորդ ճակատ են ուզում բացել։

Ռուսաստանի հնարավոր անհաջողությունը կլինի ոչ միայն Արցախի , այլ նաեւ Հայաստանի վերջը։

Ցավն էլ նա է, որ նիկոլիստական ռեժիմը ռեւերանսներ է անում թուրքերին ու հրաժարվում ՀԱՊԿ-ի/իրականում ՌԴ-ի/ ռազմական օժանդակությունից։

100 տարի առաջ էլ էինք էս խելքին, դրա համար թուրքին ստիպված դիմավորեցինք Երեւանում ու արձանագրեցինք պետականության անկում։

Այն ժամանակ Հայաստանը փրկվեց միայն խորհրդայնացման շնորհիվ։

Պատմությունը դաժանորեն պատժում է նրանց, ովքեր դասեր չեն քաղում հենց սեփական պատմությունից։

Հ.Գ. Այս ամենը պետք է գիտակցի նաեւ Մոսկվան եւ թույլ չտա, որ Անկարան ու Բաքուն նստեն իր գլխին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031