Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Չի բացառվում, որ հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունները կազմակերպեն սադրանքներ, որի արդյունքում զոհվեն մեկ-երկու ազերի «էկոլոգներ»

Դեկտեմբեր 13,2022 13:59

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Էկոլոգ» օպերացիայով որոշ երկրներ, ադրբեջանական ատրճանակի փողը պահել են Ռուսաստանի դեմքին:
Լարվածությունը որքան հայ-ադրբեջանական մակարդակում է, այնքան էլ գլոբալ բնույթ ունի: Ֆիզիկական ու անվտանգային առումով ծուղակում հայտնվել ենք մենք` հայերս, իսկ ռազմա-քաղաքական առումով` նաև ռուսները: Կլինի կրակոց, թե ոչ` կախված է հայ-ռուսական կողմերի համբերատարությունից:

Քանի որ բնապահպանական պահանջը ֆիկցիա է, և նրանց նպատակը բոլորովին այլ է, հետևաբար Ադրբեջանը չի շտապում բացել միջանցքը: «Էկոլոգ» օպերացիան կձգվի այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերը Նիկոլից չեն պոկել այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» հանձնառությունը, կամ էլ ռուսները չեն դիմել ուժի կիրառման:

Լաչինի փակված միջանցքը կյանքի ճանապարհ է ոչ միայն Արցախի համար, այլ նաև ռուսական խաղաղարար առաքելության համար: Այն փակ լինել չի կարող, քանի որ նաև ռուսական պետության միջազգային հեղինակության և արժանապատվության հարցն է: Հետևաբար օտարերկրյա սցենարով «ՌԴ դեմքին նշանառված ադրբեջանական ատրճանակը», այսինքն փակված ճանապարհը կամ պետք է բացվի ուժով, կամ այդ ատրճանակը «կրակելու է»:

Չի բացառվում, որ հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունները կազմակերպեն սադրանքներ, որի արդյունքում զոհվեն մեկ-երկու ազերի «էկոլոգներ»: Այդ դեպքում մաքուր հայերեն խոսող ազերի «էկոլոգ»- զինվորականը ուղիղ եթերում կհայտարարի, որ իբրև թե ռուսական խաղաղապահի համազգեստով «ազգությամբ հայ» (իրականում չկան) խաղաղապահն է սադրել ու սպանել խաղաղ ակցիա իրականացնող ազերի «էկոլոգին»:

Նման սցենարը միջազգային արևմտյան հանրությանը փայլուն առիթ կտա ՌԴ խաղաղապահ առաքելությունը հարցականի տակ դնելու, իսկ Ադրբեջանին` ռազմական բախումների համար լեգիտիմ իրավունք ձեռքբերելու համար:

Վաղուց արդեն սկսվել է նյարդերի, դավադրությունների, բազմաֆունկցիոնալ ծուղակների, հոգեբանական ճնշումների և քաղաքական խարդավանքների ժամանակաշրջանը:

Ադրբեջանը շտապում է պոկել առավելը` քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չի հանգուցալուծվել, և Նիկոլին չեն փոխել: Բացի այդ` Թուրքիայում հաջորդ տարի ընտրություններ են, որտեղ անշուշտ խաղարկվելու է արցախյան հաղթաթուղթը, ինչպես նաև Հարավային Կովկասում Հայաստանի հաշվին Թուրքիայի ամրապնդման ու դեպի կենտրոնական Ասիա առաջ մղման էրդողանյան նվաճումները:
Այսօր` օկուպացված տարածքներ, փակվող-բացվող ճանապարհ, վաղը` խափանված գազատար, վնասված էլեկտրամատակարարում, վերահսկվող կապ և տրանսպորտային հաղորդակցություն, կառավարվող ջրային ռեսուրսներ ու ճանապարհային հանգույցներ, նոր օկուպացիաներ և այլն:

Այս ամենը 5000-ից ավելի զոհերի գնով Ադրբեջանին տալուց հետո` մեզ պահել ենք միայն մեկ «հզոր խաղաթուղթ». դավաճան Նիկոլին: Մարդ ինչքան պետք է ատի իր երեխաներին, լինի տգետ ու հոգով անբարո, որ նմանատիպ իրավիճակների համար Նիկոլի պես «վարչապետ» ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031