Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմության թույլ տված սխալները թվարկելիս՝ պետք է սկսել վճռականության պակասից. «Հայացք Երեւանից»

Դեկտեմբեր 13,2022 13:14

Պետք է ընդունել, որ ԱԺ ընդդիմությունը՝ թույլ տված սխալներով ու սայթաքումներով հանդերձ, փորձում է թե՛ ԱԺ նիստերի դահլիճում, թե՛ փողոցում իր հնարավորությունների առավելագույնն օգտագործել երկրում ստեղծված քաոսային երեւույթները, պետական ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար, ինչը, ցավոք, միշտ չէ, որ կարող է ստացվել:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցած երկու տարում ՀՀ ընդդիմության թույլ տված սխալները թվարկելիս՝ պետք է սկսել վճռականության պակասից: Այդ ընթացքում առնվազն երկու անգամ եղել է այս կառավարությանը հեռացնելու հնարավորություն, բայց առիթը բաց է թողնվել: Առաջինը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո առաջացած իրավիճակն էր, երբ Փաշինյանը մի քանի օր բունկերում էր, իսկ իշխանությունը, պատկերավոր ասած՝ փողոցում ընկած, ու վերցնող չկար: Երկրորդն էլ այս տարվա սեպտեմբերի 14-ին էր, երբ Փաշինյանի հայտնի «ինքնախոստովանությունից» հետո ԱԺ մուտքի մատույցներում եւ ՀՀ կառավարության շենքի չորսբոլորն ինքնաբուխ հավաքված մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ զայրագին պատասխան էին պահանջում Փաշինյանից, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել:

Այս վերջին դրվագում տեսանելի էր ոչ միայն արտակարգ իրավիճակում ընդդիմության արագ կողմնորոշվելու անկարողությունը, այլեւ բուն ընդդիմության ներսում տարբեր մոտեցումների ու հավակնությունների դրսեւորումը, ինչը եւ խանգարեց մարդկանց համախմբմանը, որոնք եկել էին ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից պահանջելու, որպեսզի վարչապետի պաշտոնանկության գործընթաց ձեռնարկեն: Տարաձայնություններ ծագեցին վարչապետի միասնական թեկնածուի առաջադրման ընթացակարգի շուրջ, բայց որեւէ համաձայնության չհանգեցին: Պարզվեց, որ ընդդիմությունն ուղղակի անպատրաստ է պաշտոնանկության գործընթացի կազմակերպմանը՝ չունի ո՛չ միասնական թեկնածու, ո՛չ հստակ օրակարգ:

Թե ինչու ընդդիմությունն անպատրաստ էր օրենսդրորեն երաշխավորված եւ հանրորեն պահանջարկված միջոցառմանը, ո՛չ այդ պահին, ո՛չ էլ հետագայում, որեւէ պարզաբանում չտրվեց: Նման կարգի երեւույթներն են հանրահավաքներին «կրիտիկական զանգվածի», այսինքն՝ հանրային բավարար աջակցության բացակայության պատճառը, ինչից բոլորս տրտնջում ենք, եւ ամենաշատը՝ ընդդիմությունը:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am  2022թ.-ի 44-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031