Aravot.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին Աբովյան քաղաքի տներից մեկում 78-ամյա կնոջը խեղդամահ անելու մեջ կասկածվող ու ձերբակալված 25-ամյա երիտասարդը սպանվածի քրոջ թոռն է:
Սպանվածը միայնակ ապրելիս չի եղել, պարզապես սպանության մեջ կասկածվողը, օգտվելով կնոջ՝ տանը միայնակ լինելու հանգամանքից, տուն է մտել ու սպանել տարեց կնոջը: Սպանության շարժառիթը, մեր տեղեկություններով, դեռ պարզված չէ:
Սպանություն կատարելու մեջ կասկածվող երիտասարդը, ըստ որոշ տեղեկությունների, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:
Ա․ Ս․
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/Shamshyan.com