«Այսօր մենք տեսնում ենք հետեւողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- երեկ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սա՝ այն դեպքում, երբ տեւական ժամանակ է՝ իշխանություններն առաջ են տանում խաղաղության թեզը՝ ասելով, թե հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել Ադրբեջանի հետ:
Ստացվում է՝ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, մյուս կողմից՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները շարունակվում են: Սա իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ կատարելու իր խոստումները, եւ իր հայտարարությունները մանիպուլացնող բնույթ ունեն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։