Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը

Դեկտեմբեր 13,2022 10:07

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ  դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի  ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման  հետևանքով  ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Ընդգծվել է,  որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է  2020 թվականի նոյեմբերի  9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները   հերթական անգամ  խախտում է ադրբեջանական կողմը:

Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով  միջանցքի փակումը, որը բերելու է  Արցախում հումանիտար աղետի:

Նախագահը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031