Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին,13-ի գիշերը առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.40C (1965 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.20C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.60C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ