Haqqin.az-ը գրում է, որ ռուս խաղաղապահները լրացուցիչ ուժեր են կուտակել ադրբեջանցի «էկոակտիվիստների» դեմ:
«Ցուցարարներից» Էլման Ջաֆարլին գործակալությանն ասել է, որ իրենք վրաններ են տեղադրել ճանապարհին և պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ:
«Նրանց հետ հանդիպելու են ուղարկել ինչ-որ գնդապետի, որը եղել է հարբած և չէր կարողանում խոսել: Երբ մենք այստեղ եկան, 10-12 խաղաղապահ կար, իսկ հիմա ավելի քան 40 զինվոր կա»,- ասել է նա:
Ըստ գործակալության, խաղաղապահները դեպքի վայր են մոտեցրել նաև ՀՄՄ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ