Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գ.Դանիելյան. «Սրանք ոչ թե կպահանջեն «նշաձողն իջեցնել», այլ ընդհանրապես դեն նետել»

Դեկտեմբեր 11,2022 21:43

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի ՖԲ գրառումը.

Ոսկու արդյունահանմամբ զբաղվող բրիտանական Ango Asian Mining ընկերությունն Ադրբեջանում գործում է դեռևս 1997 թ.։ 44-օրյա պատերազմից հետո «հայտնի» դեպքերի արդյունքում, ստանալով Սոթքի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը, անցել է արդեն բուն Արցախում Կաշեն հանքի շահագործման, այսպես կոչված՝ նախապատրաստական աշխատանքներին, որոնք ներառում են նաև կեղծ «բնապահպանների» արշավանքը, ճանապարհներ փակելը և այլ արդեն քաջածանոթ քաղտեխնոլոգիաները։ Դե, իհարկե, այսպիսի շահերով ղեկավարվող արևմուտքը հետևողական է Արցախի խնդրի լուծմամբ, ավելի ճիշտ՝ այն արդեն լուծված համարելով։ Սրանք ոչ թե կպահանջեն «նշաձողն իջեցնել», այլ ընդհանրապես դեն նետել։ Այնպես որ, ցավոք, գենոցիդը՝ նաև էկոցիդի տեսքով, արդեն սկսվել է Արցախում։

Հ.Գ. Հեռու եմ այն մտքից, թե Արցախում զարգացումները թելադրված են միայն բրիտանական ընկերության շահերով, ուղղակի օտարի շահերի պարզ, իսկ մեզ համար դաժան համընկնում է …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031