Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի գործունեության առնչությամբ։ «Ադրբեջանական կողմը մի անգամ չէ, որ դիմել է խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարությանը՝ Ադրբեջանի տարածքում բնական պաշարների ապօրինի շահագործման դադարեցման եւ բնապահպանական խնդիրների հետեւանքների վերացումը նախաձեռնելու նպատակով»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօր ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Գադժիզադեն։
«Շատ դեպքերում Ադրբեջանի դիմումներին պատասխան չի տրվել, եւ խաղաղապահ առաքելությունը քայլեր չի ձեռնարկել՝ Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը դադարեցնելու ուղղությամբ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչները ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ երեկ ցանկացել են մտնել Արցախի երկու հանքավայրերի տարածք՝ իբր մշտադիտարկում անելու, սակայն արցախցիները չեն թույլատրել՝ փակելով ճանապարհը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ